Գյումրիի «Շիրակը» ՀՊԼ 3-րդ տուրում այսօր Երևանում հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2:1 հաշվով հաղթանակ տարել:
Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված խաղի հաշիվը հանդիպման 19-րդ րոպեին բացել է իվուարցի հարձակվող Մորի Կոնեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, 53-րդ րոպեին Կոնեն դուբլ է ձևակերպել: Երևանյան թիմի կազմում մեկ գնդակ ետ է բերել թիմի նորեկ, սենեգալցի կիսապաշտպան Մուսա Կանտեն՝ 90+7-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 6 միավորով հավասարվել է առաջատար «Արարատին»: