Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետագա ծրագրերի մասին։
«Մեզ համար տրանսֆերային խատուհանը փակ է։ Այլ տրանսֆերներ ակումբի ղեկավարությունից չեմ խնդրի»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ այս ամառ Մադրիդի «Ռեալը» երկու նորեկ ունի։ Մադրիդյան ակումբի հայտացուցակը համալրել է ֆրանսիացի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն, ով ժամանել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ակումբը պայմանագիր է կնքել նաև բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկի հետ։