«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան և գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը շահավետ առաջարկներ են ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբենրի կողմից, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ երկու ֆուտբոլիստներն էլ իրանց գործակալներին խնդրել են չքննարկել արաբական ակումբներից արված առաջարկները։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» Օլմոյին ձեռք բերելուց հետո ցանկանում է վաճառել Ռաֆինյային և Գյունդողանին։
Նշվում է, որ այս պահին բրազիլացի հարձակվողի անունը կապվում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հետ։