Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ խաղից հետո (3:3) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը։
«Ուզում եմ շնորհավորել մրցակցին։ Ֆուտբոլում երկու բան կա, որը չենք կարող բացատրել։ Խոսքը առաջին ու երկրորդ տեղերի մասին է։ Ֆուտբոլում այնքան անարդար բան կա։ Ու ես այս մասին խոսում եմ, քանի որ կարծում եմ, որ երկու խաղի ընդհանուր պատկերում մենք ավելի լավ ներկայացանք։ Բայց մրցակիցը գերազանցեց։ Ահա այդպես է ամեն ինչ տեղի ունենում։
Սա զուտ իմ կարծիքն է, բայց ես կարծում եմ, որ եթե ընդհանուր առմամբ վերցնենք այս երկու խաղը, մեր շանսերն ավելի բարձր էին։ Բայց սա միայն իմ կարծիքն է։ Մեր թիմը ավելի լավ տեսք ուներ, քան մրցակցինը»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում երևանյան թիմը մարտական ոչ-ոքի՝ 3։3 խաղաց «Պուշկաշ Ակադեմիայի» հետ և երկու խաղերի արդյունքում 3։4 հաշվով հետագա ճանապարհը զիջեց հունգարական ակումբին։