«Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին հարձակումից հետո խոսել է իր ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին։
«Փառք Աստծո, որ ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Մենք պետք է ավելի հանգիստ լինենք՝ հանուն բոլորի բարօրության, հանուն իմ ու ընտանիքիս։ Ես պետք է ավելի հանգիստ լինեմ, քանի որ այլ ելք չունեմ: Ես վստահ եմ, որ արդարադատությունն իր գործը կանի։
Իհարկե, վախենում էի, ինձ տեսնում էի կյանքի ու մահվան մեջտեղում, վախենում էի ինչպես ցանկացած մարդ։ Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ ոտքի կկանգնեմ»,- Նասրաուիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նախկինում Նասրաուին հոսպիտալացվել էր դանակահարության հետևանքով։ Միջադեպի ստույգ հանգամանքները չեն բացահայտվում, սակայն որոշ իսպանական լրատվամիջոցներ հաղորդել են Բարսելոնայի արվարձանում գտնվող Մատարո քաղաքի ավտոկայանատեղիում կոնֆլիկտի մասին: