Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի առաջին գոլը պատմական է դարձել «Արքայական» ակումբի համար։
Մադրիդցիների ֆրանսիացի նորեկը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում (2:0) գոլի հեղինակ է դարձել «Ատալանտայի» դեմ խաղում՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Ինչպես հաղորդում է Madrid Zone-ը՝ այս գոլը 10000-րդն էր Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ։