Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը կմնա «Արքայական» ակումբում՝ չնայած «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրվածությանը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» լիովին աջակցում է Ռոդրիգոյին և հույսը դնում է նրա վրա՝ որպես գալիք մրցաշրջանի առանցքային խաղացողներից մեկի։ 23-ամյա հարձակվողին մտերիմներն արդեն հասկացրել են, որ նա չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին։
Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։