Մադրիդի «Ռեալի» և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը «Ատալանտայի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից հետո (2-0) կիսվել է իր կարծիքով «Ռեալի» ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին։
«Ինձ համար նա լավագույն դարպասապահն է, որին երբևէ տեսել եմ: Ես իսկապես այդպես եմ կարծում։ Ես նրանից լավ դարպասապահ չեմ տեսել։
Խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելուց հետո Կուրտուան վեց հանդիպում է անցկացրել և դրանցում ոչ մի գոլ բաց չի թողել։ Երեկ նա սեյվ արեց, որը դարպասապահների 80%-ը չի կարողանում անել, իսկ ևս 20%-ը կարող է դա անել միայն մեկ անգամ կյանքում:
Կարծես Կուրտուան ֆուտզալ է խաղում, քանի որ այն ամենը, ինչ նա անում է, այնքան պարզ է թվում»,- Կանիսարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: