34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, որը երեկ՝ օգոստոսի 14-ին, ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել այն բանից հետո, երբ իր նախկին ակումբը՝ «Յուվենտուսը» հայտարարեց համագործակցությունը դադարեցնելու մասին, կարող է միանալ իսպանական «Վիլյառեալին»։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Վիլյառեալում» կարծում են, որ Շչեսնին ունակ է մեկնարկային կազմում տեղի համար մրցակցել ներկայիս դարպասապահ Դիեգո Կոնդեի հետ։
Լեհ դարպասապահն իտալական գրանդում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 252 հանդիպման, որից 103-ում դարպասն անառիկ է պահել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: