«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Պեդրիի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Managing Barca-ն՝ հղում անելով Football365-ին։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամբ անձնական հետաքրքրություն է ցուցաբերում «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ «Մանչեսթեր Սիթին» Պեդրիին ձեռք բերելու գործարքում կարող է ներառել կենտրոնական կիսապաշտպան Մաթեուս Նունյեսին: Ընդգծվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի ցանկանում բաց թողնել խաղացողին:
Անցած մրցաշրջանում Պեդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: