Ֆրանսիացի թենիսիստ Գաել Մոնֆիսը խոսել է աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ Սինցինատիում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի 2-րդ շրջանում կայանալիք հանդիպման մասին։
«Նա զարգացած է բոլոր բաղադրիչներով՝ արագությամբ, դիմացկունությամբ, ուժով։ Շատ դժվար է նրա հարվածներին պատասխանելը։ Նա շատ է բարելավել գնդակն ընդունելու իր ունակությունն ու հզոր հարվածներ է կատարում: Կառլոսն իսկապես լիարժեք մարզիկ է: Հիմա ես նրան ընկալում եմ Նովակի, Ռաֆայի և Ռոջերի մակարդակին։ Նա արդեն լեգենդ է, պարզապես մի փոքր ավելի երիտասարդ: Վաղը ես իսկապես զվարճանալու եմ: Հանդիպումը բարդ է լինելու, բայց ես այն կհիշեմ առաջիկա մի քանի տարիներին»,- Մոնֆիսի խոսքերն է մեջբերում Tennis.com-ը։
Ցինցինատիի մրցաշարի մրցանակային ֆոնդը 6,795,555 ԱՄՆ դոլար է: Այն կտևի մինչև կանցկացվի օգոստոսի 19-ը: Հիշեցնենք, որ Ցինցինատիի մրցաշարի գործող հաղթողը սերբ Նովակ Ջոկովիչն է։