Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտիոն Պերեսը «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության խաղում տարած հաղթանակից հետո հայտարարություն է արել։
«Երբ ցույց ես տալիս այնպիսի թափ ու ուժ, ինչպիսին մենք ցուցադրեցինք երկրորդ խաղակեսում, ապա հաղթանակը նորմալ է: Երկու գոլ խփեցինք, բայց կարող էինք ավելին։ Այս հաղթանակը և այս տիտղոսը մեզ կօգնի բարդ մրցաշրջանից առաջ: Պետք է քրտնաջան աշխատենք, ինչպես նախորդ տարի, իսկ հետո կքաղենք դրա պտուղները: Մենք հիանալի թիմ ունենք, և դա գիտակցում է ամբողջ աշխարհը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ «Արքայական» ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, մրցակցի հարկի տակ «Մալյորկայի» հետ։