«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի կատալոնական ակումբը։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյորի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել «Սևիլյա»: Ֆատիի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Իսպանիայից։
Նշվում է, որ խնդիրը խաղացողի աշխատավարձի չափն է, Ֆատիին վարձակալելիս «Սևիլյան» կարող է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի միայն 35 տոկոսը: «Բարսելոնան» հետաքրքրված չէ այս տարբերակով։
Բայց և այնպես ակնհայտ է, որ բանակցային գործընթացը շարունակվելու է։ Հիշեցնենք, որ Անսու Ֆատին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բրայթոնում»։ Transfermark-ը 21-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: