«Բարսելոնայում» վստահ են, որ «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել կատալոնական ակումբ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կապտանռնագույնները» չեն հրաժարվել կոլումբիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից։ Նշվում է, որ «Լիվերպուլը» Դիասի համար 60-65 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում։
«Բարսելոնան» պետք է ամրապնդի թիմի հարձակման ձախ եզրը, սակայն պահանջվող գումարն առայժմ վճարել չեն կարող։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» անցավ Դիասի գնման տարբերակին այն բանից հետո, երբ չկարողացավ ձեռքբերել Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսին։