Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մոտիվացնող հոլովակ է հրապարակել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-ի դեմ պատասխան խաղին ընդառաջ։
«Անհնարինը՝ հնարավոր, նվիրումը՝ անմնացորդ, կռիվը՝ մինչև վերջ նպատակը՝ հաղթանակ»,- գրված է հոլովակի հրապարակմանը կից։
Հիշեցնենք, որ ԱԵԿ – «Նոա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 21։30-ին։
Թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 3։1 հաշվով։