«Բարսելոնայի» նորեկ՝ իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն հայտնի է, թե երբ իր նորամուտը կնշի կատալոնական ակումբի կազմում։
26-ամյա խաղացողը կատալոնական գրանդի շարքերը համալրել է նախորդ շաբաթ՝ տեղափոխվելով գերմանական «Լայպցիգից»։ Այս պահին «Բարսելոնան» չի գրանցել Օլմոյին, ուստի իսպանացին բաց կթողնի օգոստոսի 17-ին կայանալիք Լա լիգայի առաջին տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Ալվարեսը։
Միաժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, «Կապտանռնագույնների» նորեկը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ երկրորդ տուրի խաղում, որը կկայանա օգոստոսի 24-ին։