Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեին հարցրել են թե կարո՞ղ է մեկ մրցաշրջանում 50 գոլ խփել։
«Ես չեմ ցանկանում սահմանափակել ինձ ինչ-որ թվերով։ Մենք «Ռեալն» ենք, և եթե ես կարողանամ 50 գոլ խփել, ուրեմն այդպես էլ պետք է լինի, բայց կարևոր է, որ թիմը հաղթի»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Առաջին քայլն արդեն արված է՝ ֆրանսիացին գոլ խփեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» դեմ խաղում (2:0) «Ռեալի» կազմում իր նորամուտի խաղում: