Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակիցների հետ խաղադաշտում համագործակցության մասին։
«Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ խաղալը շատ հեշտ է, քանի որ նրանք հիանալի խաղացողներ են: Նույնը վերաբերում է Ջուդին: Հաճելի է նրանց հետ նույն թիմում լինելը»,- ասել է Մբապեն։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին իր նորամուտը «Արքայական» ակումբի կազմում նշեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» դեմ խաղում (2:0)՝ խաղադաշտ դուրս գալով առաջին րոպեներից։ 25-ամյա խաղացողին նաև հաջողվեց բացել գոլերի հաշիվը «Ռեալի» կազմում՝ հանդիպման 68-րդ րոպեին Բելինգհեմի փոխանցումից հետո գրավեց Մուսոյի պաշտպանած դարպասը։