Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի հունական ԱԵԿ-ի դեմ պատասխան խաղից առաջ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա հանդիպման մասին։
«Ինչ վերաբերում է մեր ռազմավարությանը, մենք լավ կազմակերպված թիմ ենք, ունենք A, B և C ծրագրեր, այնպես որ մենք պատրաստ ենք պատասխան հանդիպմանը:
Մենք լավ ենք նախապատրաստվել, վաղը կկիրառենք բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է կիրառենք՝ կախված նրանից, թե ինչպես կընթանա խաղը, և մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 21։30-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը սեփական հարկի տակ հաղթանակի էր հասել Հունաստանի փոխչեմպիոնի նկատմամբ 3։1 հաշվով։