Կառլո Անչելոտին կատակել է Մադրիդի «Ռեալի» կազմը որոշելու տանջանքների մասին։
«Ամբողջ ամառ մտածում էի, թե ում հիմնական կազմում խաղացնեմ, ում ոչ, արձակուրդս փչացավ։
Մենք շատ հանդիպումներ ունենք։ Նույն խաղացողները չեն կարողանա խաղալ բոլոր 70 խաղերը։ Նախորդ մրցաշրջանում նրանք, ովքեր քիչ էին խաղում, ովքեր խաղեր էին սկսում պահեստայինների նստարանից, շատ բան տվեցին թիմին, սա կարող էր առանցքային գործոն լինել»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։