Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին դեռ կարող է հեռանալ իր թիմից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Sport-ի տեղեկություններով՝ իսպանացու ծառայություններով ներկայումս հետաքրքրում է երեք ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերային մրցավազքին մասնակցում են իսպանական «Սևիլիան», անգլիական «Վուլվերհեմփթոնը» և Լիսաբոնի «Բենֆիկան»։
«Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել այլ ակումբի մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի Անսուի աշխատավարձի կեսը վճարի նրա նոր թիմը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆատին հանդես էր գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Բրայթոնի» կազմում։