Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան տևական ժամանակով դուրս է մնացել շարքից՝ վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» դեմ հանդիպման նախօրեին։
Լրագրող Արանկա Ռոդրիգեսի խոսքով՝ Կամավինգան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մոտ 6-7 շաբաթ։ Կիսապաշտպանի խաղադաշտ վերադարձը լավագույն դեպքում ակնկալվում է հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ» — «Ատալանտա» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 23։00-ին։