«Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի համաձայնեցրել է անձնական համաձայնագրի պայմանները «Լիվերպուլի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վալենսիայի» և «Լիվերպուլի» միջև բանակցությունները վրացու տրանսֆերի շուրջ շարունակվում են, կողմերի միջև դեռ համաձայնություն չկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մերսիսայդցիները կարող են վճարել մոտ 30 միլիոն եվրո Մամարդաշվիլիի համար
23-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ում անառիկ է պահել դարպասը։ Transfermarkt-ը վրացու տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։