«Բարսելոնայի» նախկին ավագ Սերժի Ռոբերտոն ցանկանում է ևս մի քանի տարի խաղալ Եվրոպայում՝ նախքան MLS կամ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ փորձառու կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ժիրոնան», «Սևիլյան», «Այաքսը», «Վեսթ Հեմը», «Ֆիորենտինան» և «Կոմոն»։
Հիշեցնենք, որ Ռոբերտոն իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», որի հիմնական թիմի կազմում հանդես է եկել 2011 թվականից։ 32-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 373 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։