«Վեստ Արմենիայի» շարքերն է համալրել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներւմ՝ մասնավորապես «Լոռիում», «Սևանում», «Նորավանքում», «Ալաշկերտում»։ «Նորավանքի» կազմում Ռուդոսելսկին նվաճել է Հայաստանի գավաթը:
«Վեստ Արմենիայի» նորեկը 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի Մ-21 հավաքականում, հրավիրվել է նաև ազգային հավաքական։