«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր շունչ հաղորդել թիմի հարձակման գծին մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։ Sport-ի տեղեկություններով՝ մանկունյացիները ցանկանում են վաճառել իրենց հարձակվող Անտոնիին և «Բարսելոնայից» հրավիրել Ռաֆինյային։
Աղբյուրը նշում է, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո առաջարկի, ապա «Բարսելոնան» կհամաձայնի վաճառել բրազիլացուն, որը չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» Անտոնիի համար 95 միլիոն եվրո վճարեց Ամստերդամի «Այաքսին»։ Բրազիլացին Անգլիայի Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ մասնակցել 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։