«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է Հայաստանի առաջնության երկրորդ տուրի «Շիրակի» դեմ խաղում տարած խոշոր հաշվով հաղթանակը (5։0), ինչպես նաև անդրարադրձել է ԱԵԿ-ի դեմ պատասխան խաղին։
«Մենք այս մրցաշրջանից մեծ ակնկալիքներ ունենք, ցանկանում ենք «Նոայի» պատմության մեջ առաջին անգամ չեմպիոն դառնալ։ Ակումբում բոլորը ջանք ու եռանդ չեն խնայում՝ այս արդյունքին հասնելու համար և մենք էլ հաջողությամբ ենք սկսել։
Ի դեպ, մենք խնդրել էինք «Շիրակին», որպեսզի այս հանդիպումը մեկ օր շուտ կայանար, քանի որ մենք առջևում կարևոր խաղ ունենք հայկական ֆուտբոլի համար առհասարակ, սակայն «Շիրակը» դեմ էր»,- Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» տանը 3։1 հաշվով պարտության մատնեց Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ին։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, ժամը 21։30-ին։