Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» — «Օրդաբասի» հանդիպման մուտքը կլինի ազատ՝ տոմսերով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ղազախստանի չեմպիոնի նկատմամբ (1:0)։