Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 5-0 հաշվով հաղթանակով։
Ռուի Մոտայի թիմի կազմում դուբլ գրանցեց Չինարին, ևս մեկական անգամ աչքի ընկան Գրիգորիոն, Ֆերեյրան և Մատեուս Այասը։
Այսօրվա հանդիպումը երկրորդն էր «Շիրակի» համար այս մրցաշրջանում, «Նոան» առաջին հանդիպումն անցկացրեց։ Այս խաղից հետո երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:
Մրցաշարային աղյուսակը 6 միավորով երկրորդ տուրից հետո գլխավորում է «Արարատը»։