ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի տղամարդկանց հավաքականը հաղթեց օլիմպիական 4×400 մետր փոխանցումավազքում:
Երկրորդ տեղում են Բոտսվանայի մարզիկները: Եռյակը եզրափակել են բրիտանացիները։
Փարիզի Օլիմպիական խաղերի 4×400 մետր փոխանցումավազքում ԱՄՆ-ի կանանց հավաքականը ևս ոսկե մեդալ է նվաճել:
Նիդեռլանդների հավաքականը արծաթե մեդալ նվաճեց Փարիզում կայացած խաղերում: Բրիտանական թիմը բրոնզե մեդալ նվաճեց: