2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում ընթանում է ծանրամարտի մինչև 102 կգ մրցաշարը։
Մրցաշարի գլխավոր հավակնորդներից մեկը՝ կատարցի օլիմպիական չեմպիոն Ֆարես Էլբախը ձախողեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումներն ու վարժությունն ավարտեց առանց միավորի։
Մեր հավաքականի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը այս պահին կատարել է առաջին մոտեցումը՝ հստակ գլխավերևում պահելով 180 կգ։