Ֆրանսիական ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 22-ամյա պաշտպան Վիլիան Պաչոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստը հանդես կգա 51 համարի մարզաշապիկով։ Նշվում է նաև, որ Պաչոն դարձել է ակումբի պատմության մեջ առաջին էկվադորցի ֆուտբոլիստը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 40 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում Պաչոն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում 44 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։