Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը փայլուն հաղթանակով է մեկնարկել Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:
Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակչում այսօր գոտեմարտել է մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգի հետ և 13:3 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Այսպիսով, Հարությունյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: