ֆուտբոլային աստղերը միացել են ՖԻՖԱ-ի՝ մարդկանց՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու կոչին: Նրանց թվում է եղել նաև ֆրանսահայ ֆոտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ինչպես նաև Սամուել Էտո՛օն:
Յուրի Ջորկաեֆ.
«Ամեն ինչ սկսվում է Ձեր ձեռքերից։ Խնդրում ենք, որ պարբերաբար լվանաք Ձեր ձեռքերը օճառով կամ ալկոհոլի հիմքի վրա ստեղծված լուծույթներով։ Խուսափեք ձեռքերով հպվելուց Ձեր իսկ դեմքին, մասնավորապես՝ քթին, բերանին, շուրթերին։ Դա կօգնի, որ դուք խուսափեք վիրուսով վարակվելուց:
Լաուրա Գեորգիես.
Արմունկով փակեք Ձեր բերանը, երբ հազում եք կամ փռշտում։ Հասարակությունում Ձեր պարտքն է կատարել մեկ քայլ հետ ու պահպանել տարածություն։ Հատկապես, մեկ մետր տարածություն պահպանեք մարդկանցից, որոնք հազում են կամ փռշտում։
Սամուել Էտօ՛ո.
Եթե Ձեզ վատառողջ եք զգում, մնացեք տանը և առհասարակ շատ կարևոր է, որ դուք հետևեք Ձեր տեղական պետական մարմինների ամեն տեսակ հրահանգներին։