Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկային 1/8 եզրափակչում գերվստահ հաղթանակ է տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Ամոյանը 8:0 հաշվով ուժեղ է գտնվել մրցակցից՝ ժամանակից շուտ հաղթանակի հասնելով մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ամոյանը կմենամարտի իրանցի ըմբիշի հետ:
Հիշեցնենք՝ ՕԽ քառորդ եզրափակչի ուղեգիրն ավելի վաղ նվաճել էր նաև Արթուր Ալեքսանյանը: