«Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-ի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Գիտենք, որ ԱԵԿ-ը շատ լավ կազմ ունի ու մեզ համար դժվար կլինի, բայց մենք վստահ ենք մեր ուժերին ու խաղալու ենք հաղթելու համար»,- Մանվելյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Նոա» — ԱԵԿ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 20:00-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։