Մեծ սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը պատասխանել է աշխարհի երկրորդ ռակետ Մեծ սաղավարտի 24-ակի հաղթող, Օլիմպիական նորընծա չեմպիոն Նովակ Ջոկովիչի գրառմանը։
«Շնորհակալ եմ, տիտան․ չեմ կարող սպասել հաջորդին»,- գրել է Ալկարասը։
Հիշեցնենք, որ կիրակի՝ օգոստոսի 4-ին թենիսիստները Փարիզում անցկացրել են Օլիմպիական խաղերի եզրափակիչը, որում սերբը 2 ժամ 52 րոպե տևած համառ պայքարում հաղթեց 7:6 (3), 7:6 (2) հաշվով: 21-ամյա Ալկարասը առաջին անգամն էր մասնակցում Օլիմպիական խաղերին։