«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թույլատրել է 24-ամյա արգենտինացուն հեռանալ՝ ի պատասխան խաղացողի կարևոր խաղերում խաղադաշտում ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությանը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալվարեսը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն: Ակումբները բանակցում են տրանսֆերի վերջնական արժեքի և խաղացողի անձնական պայմանների շուրջ: Նշվում է, որ մադրիդյան ակումբը «Քաղաքայիններին» կվճարի նվազագույնը 81,5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Խուլիանը մանչեսթերյան ակումբի կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։