«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի-Դիտեր Ֆլիկը հավանություն չի տվել «Ալ Իթիհադի» 33-ամյա հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեի տեղափոխությանը կատալոնական ակումբ, քանի որ ցանկանում է հույսը դնել թիմի երիտասարդ խաղացողների վրա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլիկը արգելափակել է ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությունը կատալոնական ակումբի ճամբար՝ չնայած թիմի սպորտային տնօրեն Դեկուի ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու ցանկությանը։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։