Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի խաղացողներ Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը կկարողանան մասնակցել «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին:
«Ակնհայտ է, որ նրանք երկուսն էլ կարող են մասնակցել հանդիպմանը։ Նրանք պատրաստ են»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Realmadrid Confidencial- ը :
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիացի հարձակվողը քթի կոտրվածք էր ստացել ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում (0:1): Տեղեկություն կար նաև, որ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ԵՎՐՈ-ն անցկացրել է ուսի վնասվածքով։
«Ռեալ Մադրիդ» — «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում, ժամը 23։00-ին։