Անգլիացի կիսապաշտպան Կոնոր Գալախերը Լոնդոնի «Չելսիից» կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո», ակումբները համաձայնության են եկել 40 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացի ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կկնքի:
Լրատվամիջոցները հայտնում էին նաև, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, ֆուտբոլիստը կուղևորվի Իսպանիա՝ բուժզննում անցնելու։