Իսպանական «Վիլյառեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» նախկին վինգեր Նիկոլյա Պեպեի՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխության մասին։ Կոտդիվուարցու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Պեպեին գնել էր 2019 թվականին ֆրանսիական «Լիլից» 80 միլիոն եվրոյով։
Transfermarkt ինտերնետ-պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 8,5 միլիոն եվրո: