«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում միակ ֆուտբոլային ակումբն է, որը դեռևս ոչ մի խաղացող չի գնել։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Այս ամառ կատալոնական ակումբի միակ ձեռքբերումը նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն է: Այն բանից հետո, երբ Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարեց Ալեքսանդր Սորլոյի և Ռոբին Լե Նորմանդի տրանսֆերի մասին, կատալոնական ակումբը մնաց միակը, որ ձեռք չի բերել ֆուտբոլիստի։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Բարսելոնան» ուսումնասիրում է «Բավարիայի» 22-ամյա վինգեր Բրայան Սարագոսային գնելու հնարավորությունը։