«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն չի տվել «Ալ Իթիհադի» 33-ամյա հենակետային կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի տեղափոխությանը կատալոնական ակումբ, քանի որ ցանկանում է հույսը դնել թիմի երիտասարդ խաղացողների վրա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլիկը արգելափակել է ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բլաուգրանայի» ճամբար՝ չնայած Դեկուի գլխավորած՝ ակումբի սպորտային բլոկի՝ նրա հետ պայմանագիր կնքելու ցանկությանը:
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: