Չարենցավանի «Վան» է տեղափոխվել բրազիլացի պաշտպան Քլայդեր Մասեդոն: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Դեպորտիվո Բրազիլ», «Բանդեիրանտե», «Սան Խոսե-ՍՊ», «Անապոլիս», բուլղարական «Բերոե» ֆուտբոլային ակումբներում։
Մասեդոն «Վան» է տեղափոխվել «Կրումովգրադ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։