Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է ակումբի նորեկ 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկեի մասին իր կարծիքով։
«Նա այնքան էլ բարձրահասակ չէ, բայց ոտքերի վրա շատ ամուր է կանգնած: Նա նման է Էդենին (Ազարին), որին ես ճանաչում էի «Չելսիում», նա ամուր ոտքեր ունի: Դուք կարող եք ոտքով հարվածել նրան, և նա կմնա ոտքի վրա: Եվ նա շատ ուժեղ հարված ունի։ Մարզման ժամանակ տեսա՝ որքան ուժեղ է նա հարվածում: Նախ, կարծում եմ, որ նա պետք է մի փոքր ավելի հանգիստ լինի: Չգիտեմ, միգուցե նա մի քիչ նյարդային է։ Նա գնալով ավելի լավն է դառնալու»,- Կուրտուայի խոսքերը մեջբերում է AS-ը:
Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից» 2024 թվականի հուլիսին։