Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը ցանկանում է գնել «Էսպանյոլը»։ «Բարսայի» նախկին հարձակվողն այս ամառ հեռացավ «Էսպանյոլից» և միացավ «Գրեմիոյին»:
Բրեյթվեյթը դիտարկում է «Էսպանյոլը» գնելու տարբերակը: Դանիացի ֆուտբոլիստը բավականին մեծ ֆինանսական հնարավորություններ ունի՝ անշարժ գույքի ընկերություն ԱՄՆ-ում, ռեստորան Իսպանիայում և հագուստի սեփական արտադրություն։ Նա համարվում է ամենահարուստ ֆոտբոլիստներից մեկն աշխարհում։
Բրեյթվեյթը լարված հարաբերություններ է ունեցել «Էսպանյոլի» ներկայիս սեփականատերերի հետ, գրում է Marca-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ակումբից հեռացնել իր ներկայիս սեփականատերերին:
Անցած ամառ նրան բաց չթողեցին թիմից, երբ նա ցանկանում էր տեղափոխվել Լա լիգայի ակումբ, քանի որ Մարտինը ցանկանում էր մասնակցել Եվրո 2024-ին։