Կատալոնական «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելը նշել է իր թիմի հաջորդ մրցաշրջանի գլխավոր նպատակը.
«Այն, ինչ մենք արեցինք նախորդ մրցաշրջանում, չի կարող կրկնվել: Սա պետք է գիտակցել՝ չնայած այն քննադատությանը, որը հավանաբար կուղղվի մեզ։
Մենք ունենք ակումբ, որը շարունակում է զարգանալ։ Պետք է տեղը պահպանել էլիտար դիվիզիոնում և աստիճանաբար առաջադիմել»,- մեջբերում է մասնագետին Marca-ն։
Նախորդ մրցաշրջանում թիմը Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց: