Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային տուրի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (1-2).
«Հիմա մեր նպատակն է ֆուտբոլիստներին ժամանակ տրամադրել և օգնել նրանց մարզավիճակ ձեռք բերել: Մենք հիմա չենք մտածում տակտիկական ասպեկտի մասին, պարզապես ֆուտբոլիստներին պետք է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել։
Եկեք չխենթանանք, սրանք ընդամենը ընկերական հանդիպումներ են, բացակայում են հիմնական կազմի ութ ֆուտբոլիստներ… Արդյունքն այնքան կարևոր չէ, որքան մարզավիճակ ձեռք բերելը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 7-ին՝ «Չելսիի» դեմ։