«Բարսելոնան» ընկերական խաղում հաղթել է Մադրիդի «Ռեալին»․ Հանդիպումն ավարտվել է կատալոնական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպումը կայացել է Նյու Ջերսիում (ԱՄՆ)։ Խաղը մեկնարկել է Երևանի ժամանակով 03։00-ին, 13-րդ րոպեին կայծակի և փոթորկի պատճառով խաղն ընդհատվել է։ Հանդիպումը վերսկսվել է մեկ ժամ անց։
«Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պաու Վիկտորը, իսկ «Ռեալի» միակ գոլը խփեց Նիկո Պասը։
Ամերիկյան շրջագայության շրջանակում թիմերը հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն օգոստոսի 7-ին։ «Բարսելոնան» կհանդիպի «Միլանին», իսկ Մադրիդի «Ռեալը»՝ «Չելսիին»: